
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հոկտեմբերի 14-ին հայտարարել Է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման առաջընթացի մասին:
«Մոտենում ենք Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծմանը. կայանում իրադրությունն անընդունելի Է, եւ անհրաժեշտ Է, որպեսզի մենք շուտափույթ միջոցներ ձեռնարկենք ԱԷԿ-ը պաշտպանելու համար»,-Գրոսին ուրբաթ օրը գրել Է Twitter-ում:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նշել Է, որ ռուսական եւ ուկրաինական կողմերի հետ ինտենսիվ կոնսուլտացիաների շաբաթից հետո ինքը ժամանել Է Լեհաստան: Գրոսին անցած շաբաթ այցելել Է Կիեւ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ կոնսուլտացիաների համար:
Անցած երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին, Գրոսին Պետերբուրգում հանդիպում Է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշոր ատոմակայանն Է Եվրոպայում, ունի վեց Էներգաբլոկ: 2022 թվականի փետրվարի 28-ից Զապորոժիեի ԱԷԿ-ը վերահսկվում Է ռուսական բանակի կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: