ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմ...

Սա այն ամենավառ օրինակներից է, թե ինչպես կարող է փաստն աղավաղվել և տրամագծորեն հակառակ լույսի ներքո ներկայացվել. այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը՝ «Մինչև 2024 թվականի հունվարը Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայամանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանարպետության ճակատագիրը», տված իրենց պարզաբանմանը:

Ըստ նախարարի՝ հայկական ԶԼՄ-ները սխալ լույսի ներքո են ներկայացրել ԱԳՆ պատասխանը: «Ի պատասխան ԶԼՄ-ի հարցման՝ որքանով է այդ հայտարարությունը ճիշտ, ԱԳՆ-ն ասել է՝ մենք փորձում ենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրել ԼՂ-ի հայության իրավուքնների և անվտանգության հարցերը՝ այդ թվում և ուղիղ միջազգային մեխանիզմների, երաշխիքների ստեղծման ճանապարհով նարնց երկխոսության միջոցով: Մենք վստահ էինք այդ մեխանիզմի ստեղծման պարագայում, այդ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր է եղել որոշակի հարցեր լուծել: Սա է եղել մեր պատասխանը»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց՝ փաստ է, որ բռնի տեղահանությունից և հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հայտնի փաստաթղթից հետո, այդ օրակարգն այլևս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այդտեղ հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք:

«Սա է եղել ԱԳՆ արձագանքը: Զարմանալիորեն ստացվեց ի՞նչ՝ իրենց տիրապետության տակ եղած աֆիլացված մեդիառեսուրսների միջոցով սկսեցին ասել՝ մենք ենք հանել հարցը օրակարգից: Ես կրկնում եմ՝ այս կառավարությունը՝ վարչապետ Փաշիյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որ մարդկանց իրավունքների և անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի: Հիմա մեզ մեղադրել այդ հարցը օրակարգից հանելու մեջ, այն պայմաններում, երբ մենք ասում էինք՝  նշաձողն իջեցնել է պետք և այդ դեպքում կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության ու հողեր ծախելու մեջ: Շատ լավ կլիներ, որ հիմա այստեղ լինեին ձեր ընդդիմադիր գործընկերները»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ նրանք ամեն կերպ հրաժարվում էին մասնակցել խոսակցությանը՝ այդ թվում և այստեղ նստած ընդդիմության դրդմամբ: «Ակնհայտ չի՞, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց, օրինակ, մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ես չեմ հասկանում, այս հարցերի պատասխանը պետք է լրջորեն տրվի վերջը, թե՝ չէ: Ինչքան կարելի է իրենց եղած նույն թերթերի միջոցով, անընդհատ ասել՝ Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին: Հիմա գիտե՞ք ինչ են ասում՝ Ղարաբաղը Հայաստանի իշխանությունը լուծարեց, այսինքն՝ այդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- ասաց նա: