ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գրավոր առաջարկներ է ուղարկել ՀՀ վարչապետին՝ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են «Լուսավոր Հայաստան»-ից, ուղարկված փաստաթղթերը ներառում են ինչպես կոնկրետ առաջարկություններ, այնպես էլ հայեցակարգային մոտեցումներ և սկզբունքներ հարկային և մաքսային քաղաքականության վերաբերյալ:
Ներկայացվում են նաև հստակ մոտեցումներ, թե արդյո՞ք նշված նախագիծը ստեղծում է անհրաժեշտ և բավարար իրավական հիմքեր ՀՀ-ում տնտեսական հեղափոխության իրականացման համար:



