Լուսանկարներ․ Տուն և փող չունեցող Արծրուն Հով...

Պատերազմը Հայաստանի համար դժբախտություն էր, իսկ որոշ պաշտոնյաների և մասնավորապես  հանրությանը 44 օր իր դեմքով մոլորեցրած Արծրուն Հովհաննիսյանի համար սոցիալական լուրջ առաջընթաց է ապահովել։

Այսօր համացանցում տարածվեց մի տեսանյութ, որից պարզ է դառնում, որ Արծրուն Հովհաննիսյանը Լոս Անջելես-Երևան չվերթի բիզնես կլասով վերադառնում է Հայաստան։ Լոս Անջելես-Երևան բիզնես դասի միակողմանի ավիատոմսի նվազագույն գինը 3400 դոլար է։

Հետաքրքիր է, թե ամբողջ կյանքը զինվորական աշխատած Արծրուն Հովհաննիսյանի համար, ինչպես է հասանելի դարձել նման գերթանկարժեք ավիատոմսը։ 

Սրանից առաջ էլ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի փակ խմբերից մեկում հրապարակել էր լուսանկարներ իր ամերիկյան վայելիքներից։ 

Հետաքրիր է, որ օլիգարխի հաճույքներ անող Արծրուն Հովհաննիսյանը 2016 թվականին անգամ բնակարանի խնդիր ուներ։ Այդ տարի նա պետական ծրագրով բնակարան էր ստացել և հանրային քննադատության թիրախ էր դարձել։ Իր ընկերներն էլ այդ ընթացքում հրապարակել էին իր սեփական տան լուսանկարը, որն իրականում տնակ էր։ Հովհաննիսյանի ընկերները խոսում էին նրա համեստ կենցաղից, սուղ միջոնցերից և հայրենիքին նվիրված տեսակից։

Արծրուն Հովհաննիսյանը, առնվազն, ըստ իր ներկայացրած հայտարարգրերի, երբեք բիզնես գործունեությամբ չի զբաղվել։ Նա եղել է զինվորական և զուգահեռ դասախոսական գործունեություն է ծավալել։ 2020 թվականին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է 1992 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենա, մոտ 1 մլն 200 հազար դրամ գումար բանկային հաշվին և 400 հազար դրամ առձեռն գումար։

Հետաքրքիր է, թե 2016-ին տուն, իսկ 2020-ին փող չունեցող Արծրուն Հովհաննիսյանը ինչպես է կարողանում բիզնես կլասով ԱՄՆ-ից Հայաստան գալ։ Այս հանգամանքը առնվազն ուժեղացնում են այն կասկածները, որ նա պատերազմի օրերին հասցրել է հարստանալ։