Նիկոլ Փաշինյանն իր իշխանության առաջին իսկ օրվանից գործի է դրել ստի մեքենան։ Սուտը այս իշխանությունների հիմնական խողովական է, որով հարաբերվում են իրենց հավատացող հանրության հետ։
Ընտրություններից առաջ ստի մեքենան աշխատում էր իր ուժերի գերլարումով։ Անհրաժեշտ էր մոլորեցնել հանրությանը, որպեսզի ոմանք հավատան, որ ապիկարների հետ գործ չունեն և տեղի ունեցող աղետը ինչ որ երրորդ ուժի սադրանք է։
Ընտրություններից մի քանի օր առաջ իշխանական լրատվամիջոցները տարածեցին լուր, իբրև ադրբեջանցի զինվորականներն ասել են, որ սպասում են Հայաստանի ընտրությունների ավարտին, որպեսզի հեռանան Հայաստանի տարածքից․ «Սպասում ենք ընտրություններն ավարտվեն, թողնենք գնանք տուն, հոգնել ենք արդեն…». ադրբեջանցի զինծառայողները` հայ սահմանապահներին»,-տարածում էին իշխանական լրատվամիջոցները։
Հիմա արդեն ընտրություններն ավարտվել են, բայց ադրբեջանցիները շարունակում են մնալ Հայաստանի տարածքում, ավելին, Տեղ գյուղում, օրինակ, արգելում են գյուղացիներին խոտհունձ իրականացնել։ Հիմա Փաշինյանի իշխանությունը պետք է բացատրի, թե այս դեպքում ինչ են իրենց ասել ադրբեջանցի զինվորականները, որ անգամ ընտրություններից հետո չեն հեռանում։

![]()




