Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ լուսաբացին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ վարչապետը ծաղիկներ է դրել հերոսների շիրիմներին, խոնարհվել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:






