Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը քննարկման փուլում է: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին:
«Դիտարկվում է Թրամփի հետ հնարավոր հանդիպումը: Նախագահն ուրախ կլինի ԱՄՆ նախագահի հետ քննարկել միջազգային օրակարգի հարցերը և երկկողմ հարաբերությունները», - ասել է Էյսմոնտը:
Ավելի վաղ The Associated Press գործակալությունը հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը հայտարարել է Բելառուսի ֆինանսական և կալիումական աղերի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների մեղմացման մասին։



