
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
«Ձեր հովվական ծառայությունը նպաստում է քրիստոնեական արժեքների պահպանմանը, նոր եկեղեցիների բացմանը և կորցրած սրբավայրերի վերադարձին: Վերակենդանացնելով հոգևորականությունը, պահպանելով խաղաղությունն ու ներդաշնակությունը հասարակությունում՝ Դուք անգնահատելի ներդրում եք ունենում Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման, մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում», - ասված է ուղերձում։
Լուկաշենկոն մաղթել է Գարեգին Երկրորդին քաջառողջություն և նորանոր հաջողություններ նրա ազնիվ հոգևորական ծառայության մեջ։