Լոնդոնը մերժել է ռուսական պատվիրակության վիզա...

Մեծ Բրիտանիան հրաժարվել է վիզաներ տրամադրել Ռուսաստանի պատվիրակությանը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հուլիսյան նստաշրջանին մասնակցելու համար, ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։

«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնային ժողովի մշտական պատվիրակության բոլոր անդամների առկայությունը Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում, մենք ժամանակին խնդրեցինք վեհաժողովի ղեկավարությանը, ինչպես նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը մշակել եւ լուծել մեր խորհրդարանականների համար Մեծ Բրիտանիա մուտք գործելու համար վիզաներ տրամադրելու երաշխիքների հարցը՝ միջխորհրդարանական այս կարեւոր միջոցառմանը մասնակցելու համար»,- ասել է Ջաբարովը Դաշնային խորհրդի նիստում։

«Մենք ստացանք, ըստ էության, վրդովեցուցիչ պատասխան, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, բառացիորեն, չի կարող վիզաներ տրամադրել ԵԱՀԿ ԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամներին, ինչ նպատակով էլ որ նրանք այցելեն երկիր»,- հայտնել էնա:

Ջաբարովի խոսքով՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 29-րդ տարեկան նստաշրջանը կանցկացվի հուլիսի 2-6-ը՝ Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում։