Լոնդոնը կաջակցի Կիևին՝ անկախ ԱՄՆ նախագահական...

Մեծ Բրիտանիան կշարունակի ուս-ուսի կանգնել Ուկրաինայի հետ և աջակցել Կիևին՝ անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից․ BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է օգոստոսի վերջին պաշտոնի նշանակված ՄԹ պաշտպանության նախարար Գրանտ Շապսը։

Ըստ Շապսի՝ Բրիտանիան շարունակում է զինամթերք մատակարարել Կիևին, ինչպես նաև մտադիր է ուկրաինացի օդաչուներին վերապատրաստել F-16 կործանիչները կառավարելու համար։ Շապսը հավելել է, որ մինչև տարեվերջ 30 հազար ուկրաինացի զինվորական վերապատրաստում կանցնի Մեծ Բրիտանիայում։