Լիտվայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյա...

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

 Ինգրիդա Շիմոնիտեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է.

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյան:  Մաղթում եմ Ձեզ և ձեր կառավարությանը ամենայն հաջողություն Հայաստանի ժողովրդի համար ավելի լավ, ավելի ժողովրդավարական և բարգավաճ ապագա կառուցելու գործում: Դուք կարող եք ակնկալել Լիտվայի աջակցությունը»: