
Լիտվան 2026 թվականի ռազմական ծախսերի համար կհատկացնի ՀՆԱ-ի ավելի քան 5%-ը, լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Ինգա Ռուգինենեն: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«2026 թվականի բյուջեով պաշտպանությանը կհատկացվի ՀՆԱ-ի 5,38%-ը։ Սա ռեկորդային ցուցանիշ է», - ասել է նա։
«Մենք ընթանում ենք մեր հարևանների և ռազմավարական գործընկերների հետ ձեռք ձեռքի տված, որովհետև բոլորը հասկանում են, որ այսօր անհրաժեշտ է, որ մեր տարածաշրջանը զգալի ուշադրություն դարձնի պաշտպանությանը», - հավելել է կառավարության ղեկավարը։
Լիտվայի ֆինանսների նախարար Քրիստուպաս Վայտիեկունասը պարզաբանել է, որ խոսքը մոտավորապես 4,8 միլիարդ եվրոյի մասին է։
2025 թվականի ռազմական կարիքների համար Լիտվայի բյուջեով պլանավորված է մոտավորապես 3 միլիարդ եվրո՝ ՀՆԱ-ի շուրջ 4%-ը։