Լիքը ադեկվատ թվացող մարդիկ ինձ ասում էին, որ...

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Լիքը ադեկվատ թվացող մարդիկ ինձ ասում էին, որ նիկոլը «մարդկայինա», ի տարբերություն նախկինների: Դրա համար էլ նրան աջակցում են: Նիկոլի «մարդկային» և «ժողովրդական» լինելու մասին միֆը քարոզչությամբ տարիներով մտցրել են բնակչության դատարկ գլուխները ու տենց իմիջ ստեղծել նրա շուրջ: Հեղաշրջման հաջողությունը մեծ մասամբ կախված է եղել այդ միֆից: Մնացած միֆերը հերթով պայթել են այս 4 տարվա ընթացքում, մնացել էր էս մեկը:

Երեկ դրան հավատացող վերջին մարդիկ, համոզվեցին որ դա նույնպես միֆ է: Անուղեղ զոմբոմասսային դա չի վերաբերվում, որովհետև դրանք մարդ էլ չեն: Բայց բազմաթիվ համեմատաբար ադեկվատ մարդկանց մոտ այդ վերջին միֆը վերջնականապես պայթեց: Ու տակը մնաց նիկոլի իրական էությունը, այսինքն ոչինչ»: