Լիլիթ Գալստյանն ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցե...

Հունվարի 28-ին ՀՅԴ Հայ Դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի գործակցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարևոր հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականներ Ջուդի Չուի և Լաուրա Ֆրիդմանի հետ:

Քննարկված կարևոր կետերից էին՝ Հայաստանի ներկա քաղաքական միջավայրում ժողովրդավարության վիճակը, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը, Խաղաղությանը խոչընդոտող մարտահրավերները:

Քննարկվել է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հետևողական աջակցության քայլերը։