Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները ԱՄՆ-ում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են հրադադարի ռեժիմի իրականացման շուրջ։ Այս մասին ասված է կողմերի համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես բխում է հայտարարությունից, Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները հունիսի 2-3-ը բանակցություններ են անցկացրել Վաշինգտոնում։
«ԱՄՆ-ի գլխավորությամբ անցկացված բանակցությունների արդյունքում Իսրայելը և Լիբանանը պայմանավորվել են հրադադարի ռեժիմի իրականացման շուրջ», - նշվում է հայտարարության մեջ։
Ինչպես բխում է փաստաթղթից, պայմանավորվածություններից բխում են «Հեզբոլլահ» շարժման կողմից կրակի ամբողջական դադարեցմամբ և «Հեզբոլլահի» բոլոր գրոհայինների դուրսբերմամբ Լիտանի գետից դեպի հարավ գտնվող հատվածից։
«Կողմերը պայմանավորվել են ԱՄՆ միջնորդությամբ մոտ ժամանակներս սկսել պիլոտային ռեժիմով գոտիների ստեղծումը, որոնք վերահսկվելու են Լիբանանի զինված ուժերի կողմից՝ առանց որևէ ոչ պետական ուժերի մասնակցության։ Այս քայլերը կնպաստեն առաջընթացին խաղաղության և անվտանգության մասին համապարփակ համաձայնագրի կնքման հարցում», - ասված է հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ հունիսի 22-ից սկսվող շաբաթվա ընթացքում՝ համապարփակ համաձայնության հասնելու նպատակով, իսկ ԱՄՆ-ը համաձայնել է նպաստել կողմերի միջև հաղորդակցությանը այս ժամանակահատվածում։



