Լիբանանի վարչապետը հայտարարել է հրաժարական տա...

Լիբանանի վարչապետ Սաադ ալ Հարիրին հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին։ Երկշաբաթյա համազգային զանգվածային ցույցերի ֆոնին Հարիրին իր ելույթում հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ «փակուղային» իրավիճակի պատճառով, տեղեկացնում է AP-ը։

Հարիրին բոլոր լիբանանցիներին կոչ է արել պահպանել քաղաքացիական խաղաղություն եւ կանխել տնտեսության հետագա վատթարացումը։ Նա տեղեկացրել է, որ հրաժարականի մասին հայտարարությունը կներկայացնի նախագահ Միշել Աունին։