Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է վերաբնակեցն...

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է։

«Շատերը կրկնում էին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, մենք ցույց տվեցինք, որ ունի: Դա մեծ երջանկություն է»,- հավելել է Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է վերաբնակեցնել ընդհանուր առմամբ 140 000 մարդ: Ալիևը նաև նշել է՝ որոշ ժամանակ անց Լեռնային Ղարաբաղը մեծ խթան կհաղորդի Ադրբեջանի տնտեսությանը: