Լեռնային հեղեղները անանցանելի են դարձել Վանաձ...

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Աննախադեպ տեղումների պատճառով լեռնային հեղեղներից անանցանելի էին դարձել Մ֊6 միջպետական ճանապարհի՝ Վանաձոր,Նարեկացի փողոցի որոշ հատվածներ։

Վանաձորի համայնքապետարանի, ՃՈ և ԱԻՆ ստորաբաժանումները օպերատիվորեն իրականացնում են մաքրման և հետևանքների վերացման աշխատանքներ։

Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։