Լենա Նազարյանը միամտաբար բացահայտել է Նիկոլ Փ...

Այսօր, Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ հեկտեմբերի 19-20-ին ինքը ՀՀ վարչապետին առաջարկել է հնարավորինս ձեռնտու պայմաններով կանգնեցնել պատերազմը, Լենա Նազարյանն ասել է, «Երբ հայկական կողմը տեսել է, որ իրավիճակը ծանր է, համաձայնել է 7 շրջանի վերադարձին, բայց Ալիևը դրան գումարել է նաև Շուշին: Դա է եղել պատմությունը: Հայկական կողմը Շուշին հանձնելն անընդունելի է համարել և որոշել է պայքարը շարունակել` մտածելով, որ կունենանք ռազմական բեկում: Դա տեղի չի ունեցել, և այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կետում: Եթե հոկտեմբերի 19-20-ին Հայաստանը համաձայներ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականներ, այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու համար: Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»։ Փորձենք հասկանալ ՀՀ ԱԺ փոխնախագահ Նազարյանի խոսքերը։ Նախ, Լենա Նազարյանը հստակ վերահաստատում է այն, որ ի սկզբանե Շուշիի խնդիր դրված չի եղել, եւ միայն պատերազմի ձախողված ընթացքից ելնելով է, որ Ադրբեջանը պահանջել է նաեւ Շուշին։ Այլ կերպ ասած՝ Լենա Նազարյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարում էր, որ Ադրբեջանի նպատակակետը եղել են յոթ շրջանները եւ Շուշին։ Կարող ենք ասել, որ նա բացահայտում է Փաշինյանի հերթական սուտը՝ միամտաբար։ Երկրորդ, Լենա Նազարյանը չգիտես ինչու ադրբեջանցի փախստական քաղաքացիական անձանց վերադարձը Շուշի համարել է հանձնում։ Սա նախ ցույց է տալիս, որ Լենա Նազարյանը պարզապես փորձում է փրփրուրներից կախվել եւ երկրորդ՝ Լենա Նազարյանը չի տիրապետում Ղարաբաղյան կարգավորման բանակցային փաթեթին, քանի որ փախստականների վերադարձը նախատեսվում է բոլոր դեպքերում, դա կարգավորման տարրերից է եւ արձանագրված է բանակցությունների հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքներում։ Մնացածի մասին խոսելու իմաստ չկա, քանի որ արդեն աքսիոմատիկ ճշմարտություն է այն, որ գործող իշխանությունները պարզապես փայլում են ոչ կոմպետենտությամբ եւ դիլետանտությամբ։