Լեհաստանն Ուկրաինային է փոխանցել ռազմական տեխնիկայի, այդ թվում տանկերի եւ անօդաչուների նոր խմբաքանակ։ Այս մասին իր Թվիթերում տեղեկացրել է Վիշեգրադյան խմբի պարբերականը։
Մասնավորապես, լեհական կողմը փոխանցել է 232 հատ Т-72М1 տանկ, ինչպես նաեւ շարժական զենիթահրթիռային համալիրներ, համազարկային կրակի հրթիռային համակարգեր, անօդաչուներ եւ ինքնագնաց հաուբիցներ։ Նշվել է, որ Լեհաստանն ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրն է, որն ամենամեծ ռազմական օգնությունն է ցուցաբերել Ուկրաինային։



