
Լեհաստանը խնդրել է Միացյալ Նահանգներին, որը 2026 թվականին նախագահելու է «20-ի խումբը» (G20), հրավիրել իրեն այնտեղ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ հաղորդում է TVP World-ը:
Նա հավելել է, որ այդ հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Մայամիում կայացած բանակցությունների ժամանակ, և կարծում է, որ Լեհաստանն ունի բավարար հիմքեր՝ G20-ին անդամակցելու համար:
Նույն օրն ավելի վաղ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Լեհաստանը դարձել է «տրիլիոնատեր պետություն» (ավելի քան 1 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով)՝ միանալով քսան երկրի «շատ բացառիկ ակումբին»:
«20-ի խումբը» 1999 թվականին ստեղծված ամենազարգացած և զարգացող տնտեսություններ ունեցող պետությունների կառավարությունների ակումբ է։ Ներկայումս G20-ի մեջ են մտնում 19 պետություն և երկու բազմազգ միավորում՝ Եվրամիությունը և Աֆրիկյան միությունը։