Լեհաստանի նախագահն աջակցել է բողոքող ֆերմերնե...

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդանը հայտարարել է, որ աջակցում է բողոքող ֆերմերների պահանջներին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին մարտի 20-ին հայտարարել է Լեհաստանի նախագահը՝ լրագրողների հետ զրույցում։

Ըստ աղբյուրի՝ Լեհաստանի ամբողջ տարածքում  ֆերմերների բողոքի խոշոր ակցիաներ են տեղի ունենում։ Ցուցարարները ճանապարհներ են փակել երկրի ավելի քան 500 վայրերում:

«Դժվար է չհամաձայնել ֆերմերների մտահոգությունների հետ: Կարծում եմ, որ նրանք արժանի են լուրջ վերաբերմունքի։ Ես մեծ հարգանք ունեմ լեհ ֆերմերների նկատմամբ  քանի որ, դժվար ժամանակներում, ինչպես նաև կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, երբ հասարակության մեջ սննդամթերքի պակասի հետ կապված շատ վախեր կային, նրանց աշխատանքի շնորհիվ մեր խանութների դարակներում երբեք սննդամթերքի պակասություն չի եղել»-ասել է Դուդան լրագրողներին։

 Նա հավելել է, որ լեհ ֆերմերին աջակցելը  Լեհաստանի իշխանությունների պատասխանատվությունն է՝ անկախ այն քաղաքական իրավիճակից, որը ծավալվում է Եվրոպական կամ ազգային մակարդակով։