Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալն այցելել է Հայո...

Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Լեհաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: