Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայ...

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը «Ուկրաինայի ուղղափառներին փորձանքի մեջ մենակ չի թողնի»։

«Ռուսաստանը կհասնի նրան, որպեսզի հարգվեն ուղղափառ ուկրաինացիների օրինական իրավունքները, և որ կանոնական ուղղափառությունը վերականգնի իր կենտրոնական տեղն ուկրաինական հողերի ժողովրդի հոգևոր կյանքում»:

Լավրովի խոսքով, Կիևի ներկայիս իշխանությունները երկար տարիներ «հալածում» են Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն (ՈՒՕԿ), իսկ այժմ եկեղեցին հասցրել են «օրինական լուծարման»։ 

Որպես օրինակ՝ նա բերեց եկեղեցիների շարունակվող զավթումները, վանդալիզմը և հարձակումները քահանաների և ծխականների վրա։