Լավրովը բացում է փակագծերը․ ՌԴ առաջարկը կարգա...

Հայաստանի ուկրաինացման մասին ի՞նչ խոսք կարող է լինել: Հայաստանը քաղաքակիրթ երկիր է: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով հայ լրագրողի այն հարցադրումը, թե արդյոք Ռուսաստանը մտադի՞ր է «Հայաստանի հետ անել այն, ինչ արեց Ուկրաինայի հետ»։

«Ինձ համար անգամ անհարմար է պատասխանել, որովհետև իմ պատասխանը ձեզ պետք չէ»,- խոսքը սկսել է նախարար Լավրովը և այնուամենայնիվ պատասխանել։

Նախևառաջ նախարարն ընդգծել է, որ հարցի նման դրվածքը նշանակում է աջակցել նացիստական ռեժիմին։

Ընդհանուր առմամբ, նախարարը «Հայաստանի ուկրաինացման» պատճառ չի տեսնում։ Հայաստանը մեր բարեկամն է, այն օրենքից դուրս չի հայտարարում ռուսաց լեզուն, չի զրկում էթնիկ ռուսներին օրինական իրավունքներից։ Աշխարհում ոչ մի տեղ, բացի Ուկրաինայից, չկան լեզուն արգելող օրենքներ։ «Հայաստանում ադրբեջաներենը արգելված չէ։ Ադրբեջանում սահմանադրությամբ հայերենն արգելված չէ։ Իսկ ահա Ուկրաինայում ռուսերենն արգելված է»,- թվարկեց Լավրովը։