ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ պատվիրակության մի շարք անդամներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում սեպտեմբերի 13-ին ամերիկյան վիզաներ են ստացել Նյու Յորք մեկնելու համար, որտեղ գտնվում է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանը։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Այսօր վիզաներ են տրվել Լավրովին և մի շարք ուղեկցող անձանց»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունից։



