Հունվարի 15-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանի հետ:
Նախարարները քննարկել են միջպետական նոր պայմանագրի նախապատրաստման ընթացքը և առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության մի շարք գործնական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքում լարվածության սրմանը։