Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից խոցված ռուսական Մի -24 ուղղաթիռի հետ կապված միջադեպը, Բաքուն կրկին ներողություն է խնդրել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այսօր բառացիորեն հենց նոր տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկերոջ միջև: Ադրբեջանական կողմից ԱԳ նախարարը կրկին ներողություն է խնդրել Ռուսաստանից՝ այս ողբերգական միջադեպի կապակցությամբ: Մոսկվան կրկին ընդգծել է շուտափույթ հետաքննության անհրաժեշտությունը», - ասել է Զախարովան RTVi հեռուստաալիքի եթերում: Նա ընդգծել է, որ «սկզբունքորեն ռուսական կողմը բարձրացրել է վաղաժամկետ հետաքննության հարցը, որը պետք է համապատասխան արդյունքների հանգեցնի»:



