Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհով (Վերին Լարսի անցակետ) երթևեկությունը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների համար։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Ճանապարհային վարչության հայտարարությունը։
Այսօր առավոտյան Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունն արգելվել էր։
Վարչության տվյալներով՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներն այժմ ազատ կարող են երթևեկել։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին, որը հայտնի է որպես Ռազմավիրական ճանապարհ, ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի հետ։



