ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ժամը 15։00-ին արտահերթ նիստ կգումարի։

 

ԿԸՀ-ից հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց, դրանք են՝

 

1. ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու մասին արձանագրությնա կազմում,

 

2. Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու մասին արձանագրության կազմում,

3. ՀՀ ՍԴ-ում «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքների դիմումների հիման վրա ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերի դատաքննությանը մասնակցելու համար ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին լիազորելու մասին հարցի քննարկում։