ԿԸՀ-ն Արևիկ Ավետիսյանին Երևանի ավագանու անդամ...

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 4-ին Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին Երևանի ավագանու անդամի մանդատ է տրամադրել։ Այս մասին եղեկացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Անուշ Քլոյանի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին: