Կումայրիի բաժնի ոստիկանները շոկո և մարիխուանա...

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ազատան գյուղի սկզբնամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա մի երիտասարդի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրանյութ: Ազատանցի երիտասարդի հայտնածով՝ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները Գյումրիից Արևիկ տանող ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 21 և 22 տարեկան գյումրեցի 5 երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մարիխուանա։ Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։