Կուբաթլուն և Զանգելանը կարելի էր մի գնդով ետ...

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է ստեղծված իրավիճակին:

«Հասկացե՛ք մի բան, եթե դուք առանց զենքի գալիս եք իմ վրա, մենք հավասար չենք, բայց երբ ես էլ եմ զենքով, մենք հավասար ենք։ Հրետանին ռմբակոծում է, երեխեքը հրթիռակոծության տակ պառկում ու դիմանում էին, մեր հրետանին էլ պասիվ էր աշխատում։ Մենք չենք ուզում կռվել, էս քանի օրը տարօրինակ բաներ ենք նկատում, զորահավաք չենք անում, մի խոսքով  բաներ կար, որ կարելի էր հեշտ անել։ Կուբաթլուն և Զանգելանը կարելի էր մի գնդով ետ բերել, ինչո՞ւ չէին անում, ինչո՞ւ, ուրեմն միտում կար տալու։ Դուք գիտե՞ք, որ Զանգելանը գրավել են երեք «Պիկապ» մեքենայով. երեք մեքենան նստել, եկել են Զանգելան։ Այս ամբողջը մենք տեսել ենք, ուզում էինք, որ ուշքի գան, բայց ուշքի չեկան»,- ասաց Եղիազարյանը։