Կրթական բաղադրիչը մեծ նշանակություն ունի. ԿԿՀ...

ԲԴԽ-ն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը։

Ինչպես իր խոսքում նշեց Փաշինյանը՝ քաղաքականությամբ չի զբաղվել, բայց երկրում տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ երբեք անտարբեր չի եղել։

«Տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների եմ մասնակցել, այժմ էլ պատասխանատվության մեծ զգացումով եմ ընդունել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածու լինելը։ Կոռուպցիան մեր հասարակության արմատացած երևույթներից է։ Ի թիվս ԿԿՀ-ի մասին օրենքով սահմանված գործիքակազմի, մեծ նշանակություն ունի նաև կրթական բաղադրիչը։ Ինչքան մեծ ռեսուրս դնենք մեր հասարակության կրթության, հասարակության մեջ կոռուպցիայի դեմ անհադուրժողականության հարցում, այնքան ավելի ուրիշ հասարակություն կունենանք »,-նշեց Փաշինյանը։