«Կրոկուս սիթի հոլի» զոհերի թիվը հասել է 143-ի

Կրասնոգորսկի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի։ Տվյալները ներկայացրել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը:

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ 80 տուժած, այդ թվում՝ վեց երեխա, շարունակում է բուժում ստանալ։ Չորս հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս 19-ը, այդ թվում՝ երեք երեխա, ծանր վիճակում են։

95 մարդ համարվում է անհետ կորած։ Նրանց հետ հարազատները չեն կարողացել կապ հաստատել ահաբեկչությունից հետո, բայց չկան նաև տուժածների ու մահացածների ցուցակներում։

Նախօրեին ԱԻՆ աշխատակիցներն ավարտել են հրկիզված կենտրոնի փլատակների մաքրումը։ Հաղորդվում է, որ նոր դիակների որոնողական աշխատանքներն չեն շարունակվում։