Կրեմլը ոչինչ չունի հայտնելու Սիրիայի նախկին ն...

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի և նրա սիրիացի գործընկեր Ահմեդ ալ-Շաարայի բանակցությունների մասին լրագրողների հարցին, հայտարարել է, որ Կրեմլը ոչինչ չունի հայտնելու Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրի վերաբերյալ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շաարան չորեքշաբթի օրը բանակցություններ են անցկացրել Կրեմլում։

«Ասադի վերաբերյալ մենք այստեղ հայտնելու բան չունենք, այս համատեքստում մենք ոչինչ չունենք հայտնելու», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ասադի ճակատագիրը քննարկվել է բանակցությունների ընթացքում։