Կրեմլը մեկնաբանել է Մախաչկալայի դեպքերը. Պուտ...

Կրեմլը  մեկնաբանել է երեկ Մախաչկալայում տեղի ունեցած իրադարձությունները, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Սա հիմնականում արտաքին միջամտության հետևանք է, այդ թվում՝ տեղեկատվական ազդեցության», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա՝ քննարկելու Արևմուտքի փորձերը՝ օգտագործելու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության պառակտման համար: