Կրեմլում փակ դռների հետևում․ Պուտինը ներկայաց...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլում խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին հետ: 

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Երեկ երեկոյան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Կրեմլում հավաքել է Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին և մանրամասնորեն նրանց տեղեկացրել իր ամերիկացի գործընկերոջ հետ փոխանակած կարծիքների բովանդակության մասին», - ասել է նա։