Կրեմլում բացասաբար են վերաբերվում որոշ ռուսաս...

Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանից որոշ լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների Հայաստան մուտքի արգելքին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այս մասին հայտնում է infoport.am-ը։

«Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում են պաշտպանել մեր հարաբերությունները նման դեպքերից»,- լրագրողներին ասել է նա։
 
Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»։
 
Մարտի 7-ին МГИМО-ի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ «Նյուզ Մեդիա» հրատարակչության գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Սողոմոնյանը մանրամասնեց, որ Գաբրելյանովը Մոսկվա է վերադարձել հաջորդ չվերթով։
2022 թվականի հոկտեմբերին էլ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն էր հայտարարել, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան։