Կոստանյանը գնացել է Մոսկվա, բայց խոստանում է...

Հայաստանի Հանրապետության նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը մեկնել է Մոսկվա։ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ, ի պատասխան Հայաստանից հեռանալու պատճառների մասին հարցին, ասել է․«Մայիսից ես պայմանագիր կնքեցի ՌԴ գլխավոր դատախազության համալսարանի հետ, որտեղ պետք է դասավանդեմ։ Հայաստանում եմ եղել մինչև այս տարվա սեպտեմբերի 6-ը կամ 9-ը։ Ես հիմա այստեղ եմ և ունեմ պայմանագրային պարտավորություններ։ Այդ մասին ես ասել եմ քննիչին»,-ասել է Գևորգ Կոստանյանը հարցազրույցի ընթացքում։

Կոստանյանը նաև կարծում է, որ շատերի համար ձեռնտու կլիներ, եթե ինքը չվերադառնար Հայաստան․ «Շատերը կուզեն որ ես չգամ, որպեսզի թերթերի լավ վերնագրերով ասեն, որ Կոստանյանը ևս խուսափում է»,-ասել է Կոստանյանը և հավելել, որ ինքը վկայի կարգավիճակ է ունեցել և ունի։