Կորեան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև...

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր ներդրումային հնարավորություններ կբացի հարավկորեական ընկերությունների համար, հայտարարել է Ադրբեջանում Հարավային Կորեայի դեսպան Կանգ Կիմգուն` ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ։

«Կորեան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերջին ձեռքբերումները և աջակցում է հաշտեցման երկու երկրների ջանքերին: Կարծում եմ, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո կորեական ընկերությունների համար ավելի շատ ներդրումային հնարավորություններ կստեղծվեն»,- ասել է դեսպանը։

Նա ընդգծել է, որ Կորեան և Ադրբեջանը պահպանում են ակտիվ և կառուցողական տնտեսական գործընկերություն։ Նրա խոսքով, Բաքվի և Սեուլի միջև համագործակցության և փոխադարձ ներդրումների ընդլայնման զգալի ներուժ կա։