Կոչուբաևին խոշտանգելով ձերբակալելն ու կալանքի...

Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Քննիչներ, դատախազներ, դատավորներ, երբ ակնհայտ ապօրինի կերպով գործեր եք կարում և բանտարկում հոգևորականներին, իշխանություններին ընդդիմացող մարդկանց, պիտի նաև պատրաստ լինեք նրան, որ ձեզ իրավացիորեն ասվելու է այն, ինչ ասել է Ալեքսանդր Կոչուբաևը ձեր մասին։ Սա չափազանց օրինաչափ է և ասվում է հազարավոր սթափ մարդկանց կողմից։ Կոչուբաևին խոշտանգելով ձերբակալելն ու կալանքի տանելը չեն կարող փոխել իրականությունը։ Նիկոլները գալիս և գնում են, բայց ձեր արած ստորությունները դաջված են մնալու ձեր կենսագրության մեջ։