Կլիչկոն տեղեկացրել է Կիեւի կենտրոնի պայթյունն...

Կիեւում օդային տագնապը շարունակվում է, Շեւչենկոյի շրջանում պայթյուններ են որոտացել։ Այս մասին հոկտեմբերի 17-ին թելեգրամ-ալիքում գրել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Պայթյուն Շեւչենկոյի շրջանում՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Օդային տագնապը շարունակվում է։ Մնացեք ապաստարաններում»,- տեղեկացրել է Կլիչկոն։

10 րոպե անց քաղաքապետը տեղեկացրել է, որ այդ նույն շրջանում եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել։

«Страна.ua»-ի տվյալներով՝ օդային տագնապ է հայտարարվել Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Սումսկյան եւ Չերկասիի մարզերում։

Նախօրեին՝ հոկտեմբերի 16-ին, մարզի ղեկավարը տեղեկացրել է Կիեւի մարզում հնչած պայթյունների մասին, օդային տագնապը գործել է Ուկրաինայի ամբողջ տարածքում։