Օրեր առաջ սոցցանցերում լուրեր էին տարածվել, որ Բաքվի բանտերից մեկում Վիգենին սպանել են։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։
Տեսակցությունը եղել է ապրիլի 3-ին։
Նշենք, որ Վիգեն Էուլջեքչյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։



