«Մենք եկել ենք, որպեսզի էլ ավելի ամրացնենք ընտանիքի պաշտպանությունը և ներդր վելու էճող ընտանիքի մոդելը: Ի՞նչ է սա նշանակում․ սկսած երկրորդ երեխայից, յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդով ծնողների եկամտահարկը կնվազի ևս 3%-ով: Սա շատ կարևոր խթան է և շատ կարևոր է հատկապես ու նաև այն ընտանիքների համար, երբ ծնողները աշխատում են և մտածում են՝ «լավ, եթե երեխա ունենանք, կզրկվենք շատ եկամուտներից, հնարավորությունից»։ Սա նաև հնարավորություն է, որ այս մարդիկ մտածեն հակառակը, իրենք չեն զրկվելու եկամտից, իրենք ստանալու են պետության աջակցությունը, ստանալու են այդ արտոնությունը։ Բազմազավակ ընտանիքները, արցախահայությունը պետությունից կստանան համալիր սոցիալական, զբաղվածության և բնակարանային աջակցություն»,- այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացման ժամանակ ասաց պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։



