
Կիևի պատվիրակությունը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում մտադիր է քննարկել Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ԱՄՆ-ին վաճառքի գործարքը և ԱԹՍ-ների համատեղ արտադրության գործարկումը։ Այս մասին հայտնել է The New York Times թերթը։
Ինչպես գրում է պարբերականը, Ուկրաինայի ներկայացուցիչները մտադիր են նաև քննարկել ԱՄՆ-ից Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար նախատեսված զենքի գնումը։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը 90 միլիարդ դոլարի սպառազինության ցանկ է պատրաստել, որը նախատեսվում է գնել ԱՄՆ-ից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր է հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը հյուրընկալել Վլադիմիր Զելենսկուն։ Նա անպատասխան է թողել լրագրողների այն հարցը, թե արդյոք հնարավոր է Ուկրաինային ամերիկյան Tomahawk հրթիռների մատակարարումը։