Կիևը սկսել է դիտարկել Ադրբեջանից Եվրոպա գազի...

Ուկրաինայի իշխանությունները սկսել են դիտարկել Ադրբեջանից Եվրոպա գազի տարանցման հնարավորությունը՝ հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Նա կարծիք է հայտնել, որ «ամենախելացի» լուծումը կլինի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման շարունակումը։

«Հսկայական ճնշման ներքո, որը մենք գործադրում ենք Ուկրաինայի նախագահ Զելենսկու նկատմամբ, Կիևը սկսում է խոսել իր տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի տարանցման հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին»,- նշել է Ֆիցոն: Նա համոզմունք է հայտնել, որ ՌԴ-ից գազի տարանցումը դադարեցնելու մասին Ուկրաինայի որոշումը «աղետալի հետևանքներ» ունի, ինչն ազդում է Եվրոպայում գազի գնի վրա: Նրա խոսքով՝ Սլովակիան կարող է խնդիրներ ունենալ 2026 թվականի պաշարները համալրելիս։

«Գազպրոմը» հունվարի 1-ից դադարեցրել է Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումը ուկրաինական «Նավթոգազի» հետ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով, որը Կիևը հրաժարվել է երկարաձգել: Հունգարիան և Սլովակիան պնդում են, որ Ուկրաինայի դիրքորոշումը վնասում է իրենց էներգետիկ անվտանգությանը։ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին գազի շուրջ բանակցությունների համար աջակցություն է պահանջել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության համար