Կիևը պետք է «անվտանգության ամուր երաշխիքներ»...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շրջապատին մոտ գտնվող աղբյուրը երեքշաբթի օրը հայտարարել է, որ նախքան Մոսկվայի պահանջով տարածքների կամ զիջումների շուրջ որևէ քննարկում կատարելը՝ Կիևը պետք է «անվտանգության ամուր երաշխիքներ» ստանա, հայտնում է AFP-ն

«Մենք նախևառաջ ցանկանում ենք անվտանգության ամուր երաշխիքներ ստանալ՝ նախքան տարածքների վերաբերյալ որևէ քննարկում անելը։ Մենք առաջընթաց ենք գրանցել տարածքների հարցում՝ հիմնվելով «Ցանկացողների կոալիցիայի» կատարած աշխատանքի վրա՝ ամերիկյան աջակցության պայմանների հստակեցման շնորհիվ»,- երկուշաբթի օրը Բեռլինում տեղի ունեցած հանդիպումներից հետո հայտնել է աղբյուրը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկինում նույնպես հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները իր երկրին առաջարկել է Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին նման երաշխիքներ: Այս մասին անանուն հայտարարություններ են արել նաև ամերիկացի պաշտոնյաները:

Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև դեռևս համաձայնություն չկա Ռուսաստանի կողմից ռազմական ճանապարհով չգրավված տարածքների զիջման վերաբերյալ»,- խոստովանել է Զելենսկին։