Կհրապարակվի Հիմնադրամի՝ այս ընթացքում իրականա...

Հայաստան համահայկական հիմնադրամից հայտնում են.

«Սիրելի հայրենակիցներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր աշխատանքները։ Ձեր նվիրատվությունների շնորհիվ աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը և օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցներին։

Լինելով անկախ և չքաղաքականացված կազմակերպություն` մենք նախընտրեցինք լուռ մնալ անցած շաբաթվա ընթացքում` հարգելով զոհերի հիշատակը և հասկանալով մեր ժողովրդի ցավն ու հուսահատությունը։
Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, և առաջիկա օրերի ընթացքում կհրապարակվի Հիմնադրամի այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։
 
Աննախադեպ թվով հեռախոսազանգերի և հաղորդագրությունների պատճառով` այս պահին մենք անկարող ենք անմիջապես արձագանքել բոլորին։ Խնդրում ենք լինել համբերատար․ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կպատասխանենք ձեր բոլոր նամակներին։
Համախմբված մենք շարունակելու ենք հզորացնել մեր hայրենիքը»: