Խրամորթ գյուղի վիրավորված բնակչի վիճակը գնահա...

Այսօր, ժամը 10:35-ին  իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Արակդիի Բաղդասարյանը տեղափոխվել  է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում: Վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն: Հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը։

Վիրավորվածի մոտ առկա է  գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում:

Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար: